Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Գրադարանները նորոգվում են

Գրադարանները նորոգվում են
12.12.2015 | 12:24

«Հետևողականորեն կյանքի կոչվող ծրագրի շրջանակում ընթացիկ տարում, տասնամյակների դադարից հետո, ամբողջությամբ լուծում ստացավ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 19 գրադարանների, 18 մասնաճյուղերի, ինչպես նաև 3 պահոցների նորոգման խնդիրը»,- տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ վերջին տարիներին լուրջ աշխատանքներ են իրականացվում նաև գրքային ֆոնդի համալրման ուղղությամբ: Ըստ այդմ, միայն 2015-ի ընթացքում քաղաքապետարանի կողմից 170 անուն 11 000 կտոր գիրք է բաշխվել գրադարաններին: Այս ուղղությամբ աշխատանքները լինելու են շարունակական:

Դիտվել է՝ 1366

Մեկնաբանություններ